ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Զարմանում եմ Ձեր զարմանալու վրա»

«Զարմանում եմ Ձեր զարմանալու վրա»
11.09.2013 | 17:59

«Կամ դուք ամբողջ կառավարությամբ կոմպետենտ չեք, կամ թաթախված եք այդ կոռուպցիայի մեջ»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով արդարադատության նախարարին` ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ում հարցն առնչվում էր կառավարության կայքում տեղադրված այն տեղեկությանը, թե ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը պետության գումարներով սեփական ընկերությունից ծառայության համար մեքենաներ է գնել: Պատգամավորն իր հարցի շրջանակում անդրադարձավ նաև «Փակ շուկայի» խնդրին, որը ևս, ըստ նրա, ունի կոռուպցիոն բնույթ: «Կառավարության գործունեության թափանցիկության արդյունքում է, որ բոլորը տեսնում են, թե որտեղից ինչ է գնվել: ԴԱՀԿ ոչ մի ծառայող իրավունք չունի զբաղվելու բիզնեսով: Եթե Դուք գիտեք նման կապի մասին, դիմեք էթիկայի հանձնաժողովին»,- ասաց Հրայր Թովմասյանը, ում պատասխանից հետո Զուրաբյանը զարմանք հայտնեց, որ նոր են միայն ուսումնասիրություններ իրականացնում: «Զարմանում եմ Ձեր զարմանալու և իրավական գիտելիքների ցածր մակարդակի վրա»,- հակադարձեց նախարարը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2659

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ